Հայտնի թուրքական «Այ Յափիմ» մեդիա ընկերությունը «kanal D» հեռուստաընկերության հետ համատեղ պատրաստվում է նոր հեռուստասերիալ նկարահանել, որի հիմնական սյուժեն ադրբեջանցու և հայուհու սիրավեպն է: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով թուրքական «Աքշամ» պարբերականին:
Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` սերիալում նկարահանվելու են հայտնի թուրք դերասաններ Մերյեմ Ուզերլին և Քիվանչ Թաթլթուղը: Հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2014-ին: