▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ռեժիսորը Հնչակյան հեղափոխականների մասին ֆիլմ է նկարում

Հուլիսի 16-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանն ու ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը հանդիպեցին թուրք ռեժիսոր, Թուրքիայի Վերակազմյալ սոցիալիստական կուսակցության  վարչության անդամ Քադիր Աքընի և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ: Թուրք ռեժիսորը Հայաստանում է գտնվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում և պատրաստվում է ֆիլմ նկարել 20-րդ դարի սկզբին Արևմտահայաստանի ամենահայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝  հնչակյան  գործիչ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: Ֆիլմը կոչվում է «Անատոլիայի հեղափոխական գործիչ Փարամազը»:

Թուրք ռեժիսորը շնորհակալություն հայտնեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Փարամազի մասին տրամադրած տեղեկությունների և վավերագրական փաստերի համար: Իրենց հերթին ՍԴՀԿ ներկայացուցիչները նշեցին Թուրքիայում Փարամազի և նրա ընկերների հեղափոխական գործունեության լուսաբանման կարևորությունն ու այս հարցում ընդգծեցին նաև թուրք ռեժիսորի գործունեության կարևորությունը: ՍԴՀԿ ներկայացուցիչները նաև ընդգծեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման ֆիլմի ստեղծման կարևորությունը:

Լուսանկարում՝ Հնչակյան հեղափոխական գործիչ, Կ. Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում 1915 թ-ի հունիսի 15-ին կախաղան բարձրացված Փարամազը (Մաթեոս Սարգսյան): Վերջինս և նրա 19 հնչակյան ընկերները մահվան դատապարտվեցին իթթիհատական Թուրքիայի ղեկավարներ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Ջեմալի և Թալեաթի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

ՍԴՀԿ Մամլո դիվան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին