▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Թուրք լրագրողներին «Մարգարա» տարաք, հայ լրագրողներին՝ թույլ չեք տալիս»․ լրագրողը՝ ՊԵԿ նախագահին

«Թուրք լրագրողներին «Մարգարա» անցակետ էիք տարել, սակայն հայ լրագրողներին թույլ չեք տալիս գնալ, տեսնել իրավիճակը»,- դիմելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ ասաց լրագրողը։ «Լրագրողներին ՊԵԿ-ը չի տարել, դա մեր գործառույթի մեջ չի մտնում»,- պատասխանեց Հակոբյանը։ Իսկ հարցին, եթե հայ լրագրողները դիմեն, իրենց թույլ կտա՞ն, պաշտոնյան ասաց, «Գնաք՝ ի՞նչ անեք․․․համապատասխան ձևով դիմեք, կպատասխանենք»։ Իսկ թուրք լրագրողները համապատասխան ձևով դիմե՞լ էին, նմանատիպ գրություն ստացե՞լ էիք, հարցրեցին լրագրողները։ ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ կառավարության կողմից է եղել հարցումը։ Հակոբյանը նաև հայտնեց, որ տեղյակ չի եղել, որ հայ լրագրողներին թույլ չեն տվել այցելել «Մարգարա» անցակետ։

***

Գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում իրականացվող հարկային ստուգումները, ըստ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, սահմանված ծրագրի շրջանակներում են։ Լրագրողների դիտարկմանը, թե «գործարարներին քերթելը» գուցե կապված է բյուջեի դեֆիցիտի հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Բացարձակ նման երևութ չկա, սրում եք հարցը՝ տարբեր բառեր օգտագործելով, մենք չենք «քերթում» գործարարներին։ Մենք տնտեսվարողներին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ իրենք վարում են մարդակենտրոն քաղաքականություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին