ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ այն բանից հետո, երբ նա Ավստրիայի դեմ խաղում իր երկրորդ գոլը տոնել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբի ողջույնի նշանով:
Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։
Նաև ռասիստական գրառում է կատարել` «Ինչ երջանիկ է նա, ով ասում է ես թուրք եմ»։