▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել. «Ժողովուրդ»

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ: Ավելին՝ պարզվում է՝ ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  նախարար Աշոտյանը որոշել է կանգնել ուսանողների կողքին եւ այդպիսի բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլեւս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում: Նպատակ, որի համար սկսվել է այս ողջ պատմությունը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին