«ԳԱԼԱ»-ի տեսանյութը ներկայացնում է Դավիթաշեն, Փափազյան եւ Նար-Դոս թաղամասերի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են, որ Կառավարությունը պարտավորեցնի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին կատարել պայմանագրով նախատեսված դրույթները:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ քաղաքացիները «Տոնուս» ընկերության հետ դեռեւս յոթ տարի առաջ կնքել են պայմանագիր, կատարել բոլոր վճարումները, սակայն առ այսօր բնակարանները չեն կառուցվել: