▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնախմբություն՝ «քառասունքի» օրը.«Ժողովուրդ»

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարները պատրաստվում են ռուսական  «մասլենիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին մեծ տոնախմբություն անցկացնել: Այս լուրերը հարուցել են բազմաթիվ գյումրեցիների վրդովմունքը: 

Բանն այն է, որ հենց փետրվարի 22-ին է լրանում Ավետիսյանների քառասունքը, եւ ռուսների կողմից ուրախ միջոցառում անցկացնելն այդ օրն անթույլատրելի է դիտվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ տեղական իշխանությունները խնդրով մտահոգված են, սակայն վախենում են դիմել ռուսական հրամանատարությանը:

Փորձեցինք պարզել, թե որքանով են իրական լուրերը, եւ տեղին է, արդյոք, քաղաքացիների մտահոգությունը:

Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից տեղեկացրին, որ Ավետիսյանների քառասունքը փետրվարի 21-ին է եւ ոչ թե 22-ին, իսկ թե ինչ միջոցառումների շարք է նախատեսում ռուսական սպայակազմը փետրվարի 22-ին, դեռեւս քաղաքապետարանին էլ է անհայտ: Ամեն դեպքում, Գյումրիի քաղաքապետարանում մտահոգվելու կամ հարցի շուրջ ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը դիմելու առիթ չեն տեսնում:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ ռուսական ռազմաբազայի մամլո ծառայության աշխատակցի՝ Անդրեյ Դոբրոլյուբովի հետ՝ ճշտելու ռուսական կողմի մտադրությունները, սակայն մամլո աշխատակցի հեռախոսն անդադար զբաղված էր:

Այդուհանդերձ, Գյումրիում տիրող տրամադրություններն այս հարցի շուրջ պայթյունավտանգ են. եթե փետրվարի 22-ին ռուսները զուսպ չլինեն իրենց տոնի կապակցությամբ խրախճելիս, գյումրեցիների համապատասխան քայլերը չեն ուշանա:

ԱՐԵՎԻԿ  ՀԱԿՈԲՅԱՆ  

Գյումրի

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին