Հեռուստահաղորդավարուհի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի կինը՝ Յանա Ռոմաշկինան, իր Telegram–յան ալիքում հայտնել է, որ չի ակնարկել ամուսնու՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու մասին։
Կեսօրին Ռոմաշկինան հրապարակել էր Տիկնիզյանի հետ համատեղ լուսանկար, որը որոշ երկրպագուներ համարել էին որպես խաղացողի մոտալուտ տեղափոխություն Սանկտ Պետերբուրգի ակումբ։
«Ես զարմացած եմ, թե քանի հոգի չհասկացան կատակը և արդեն հրաժեշտ են տվել Նաիրին։ Կամ գուցե ինչ-որ մեկը չհասկացավ, բոլորին ասաց, և բոլորը հավատացին դրան: «Արևը իր զենիթում է» - կա այսպիսի արտահայտություն։ Այն նշանակում է, որ արևը հասել է իր ամենաբարձր կետին։ Իսկ այս իրավիճակի համատեքստում արտահայտությունը նոր իմաստ է ստանում, որ միայն արևն է զենիթում։ Իսկ մենք Աբու Դաբիում ենք, այստեղ»,- գրել է Ռոմաշկինան։