▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Տիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա»

Ըստ «ՌԲ ՍՊՈՐՏ»-ի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա»։

Ժիրոնա ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի եզրային պաշտպան Միգել Գուտյերեսին, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից և կվերադառնա Մադրիդի «Ռեալ», որի սան է, կամ կտեղափոխվի «Լիվերպուլ»։

23-ամյա իսպանացուն փոխարինելու թեկնածուներից մեկը 25-ամյա հայն է, ումով նախկինում հետաքրքրվել են Իսպանիայի առաջնության այլ ակումբներ, այդ թվում՝ «Սեւիլիան» և «Լեգանեսը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին