Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», տեղեկացնում է Metaratings.ru-ն: Ֆուտբոլիստն առաջարկը մերժել է Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով: Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել, սակայն «Գալաթասարայը» մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերելու հայ ֆուտբոլիստին: Հիշեցնենք նաև, որ ձմռանը Թիկնիզյանը մոտ էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն, սակայն գործարքը վերջին պահին չէր կայացել: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» անցկացրել է 82 հանդիպում, դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: |
Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet