hraparak.am-ը գրում է, թե երբ հայտնի դարձավ, որ 14 տարի առաջ որպես «Հայլուրի» թղթակից ԱՄՆ մեկնած, ապա մոռացության մատնված եւ հարկադրված այնտեղ հաստատված «27»-ի գործով վկա Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից, ոմանք արժանահավատ համարեցին այդ վարկածը, մանավանդ, որ իբրեւ հավաստում նշվեց, թե տեւական ժամանակ քիմիաթերապիայի կուրս էր ընդունել: Սակայն հիվանդությունից մահանալու լուրին թերահավատ վերաբերվեցին նրանք, ովքեր փոքր-ինչ ավելի տեղյակ էին «27»-ին կամ պարզապես լավ հիշողություն ունեին:
«Մեր կասկածներն ամփոփող հրապարակումը սպասելիորեն շատ արձագանքներ ունեցավ, իսկ երկրորդ հրապարակման մեջ նշված էր, թե Տիգրան Նազարյանի մահը դեռ գլխացավանք է պատճառելու ոմանց, քանի որ նրան նախ Ամերիկա, ապաեւ, ենթադրաբար, այն աշխարհ ճանապարհած ուժերը վրիպում են թույլ տվել` մոռանալով, որ, որքան էլ ամերիկյան կյանքին ադապտացված, Տիգրանը շարունակում էր մնալ զեկուցագրեր պատրաստելու երկարամյա փորձ ունեցող ԱԱԾ գործակալ: Հենց այդ պատճառով, ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործների կամ ոճրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Ռոզա Հովհաննիսյանի, Հասմիկ Աբրահամյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված կես-մարդ Միսակ Մկրտչյանին եւ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին), Տիգրանը հասցրել է անել իր քայլը: Փոխանցելով մեր աղբյուրից ստացված տեղեկությունը, բացահայտել էինք, որ Տիգրանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է՝ «Իմ վերջին եւ ուշացած հաղորդումը», ավելացնելով, որ ընթերցողի իրավունքն է կռահել, թե ում կարող էր ուղարկած լինել այն Տիգրանը, սակայն նա, ում փոխանցվել է այդ տեսաերիզը, գտնում է, որ ներկա պահին այն հրապարակելը նպատակահարմար չէ, եւ պետք է սպասել ավելի հարմար պահի, այդ ընթացքում նախ ստուգելով դրա իսկությունը, կոնկրետ պարզել` արդյո՞ք այն մոնտաժված կամ կեղծ չէ, եւ ապա ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ ու հիմնավորումներ»,-գրում է կայքը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում