▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նաև Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության վախճանն է. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ալիևը հայտարարել է Հայաստանի դեմ պատերազմի անոնսը: Մեր պետությունը «ֆաշիստական» է անվանել մի բռնապետ, որը պետություն է կառուցել համակարգային հայատյացության հիմքի վրա, բնաջնջել է Արցախը, հերոսացրել Ռամիլ Սաֆարովին, առևանգել ընդդիմախոսներին այլ երկրներից և սպանել նրանց: Նա մոռացել է, որ օրենքի սահմաններում հայերի պայքարին Ադրբեջանը հակադրեց Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը:
Իրականում Ալիևը ուղղակի զգացել արյան հոտը և միջազգային ահագնացող անարխիայի պայմաններում փորձում է օգտվել առաջացած ռազմաքաղաքական վակուումից և զավթել հայկական հողերը:
Սա նաև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության վախճանն է, ըստ որի Հայաստանը պետք է Արցախի զոհաբերման գնով խզեր հարաբերությունները Ռուսաստանի հետ և անվտանգության երաշխիքներ փնտրեր Արևմուտքում, որը պիտի պաշտպաներ մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները և Ադրբեջանին նստացներ բանակցությունների սեղանի մոտ:
Հիմա ո՞վ կարող է զսպել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան. Միացյալ Նահանգնե՞րը, Ֆրա՞նսիան, Ռուսաստա՞նը թե՞ Իրանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին