Օրերս «Արդշինբանկում» բարձր պաշտոն ստացած Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին բարձր աշխատավարձ կստանա:
168.am-ն է գրում ու նշում․ «Հատկանշական է, որ այն պաշտոնը, որը կզբաղեցնի Ռուստամ Բադասյանը, նախկինում չի եղել: Բանկի սեփականատեր Կարեն Սաֆարյանը հատուկ Ռուստամ Բադասյանի համար է ստեղծել իրավական գծով տնօրենի տեղակալի պաշտոնը, որը ՊԵԿ նախկին նախագահը կհամատեղի բանկի նախագահի խորհրդականի պաշտոնի հետ:
Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Բադասյանը կստանա շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ»:
Նշենք, որ ավելի վաղ այս նշանակման մասին գրել էր ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ իր տելեգրամյան ալիքում․ գրառումը ներկայացնում ենք ՝առանց մեկնաբանության։