Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Սլովանը» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Պոդբրեզովային»։
Միակ գոլը 77-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի է ընկնում երրորդ խաղում անընդմեջ։ Նա գոլ էր խփել նաեւ Սլովակիայի առաջնության առաջին տուրում (4:1 հաշվով հաղթանակ «Կոմարնոյի» նկատմամբ) եւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում (5:0 հաշվով հաղթանակ սլովենական «Ցելիեի» նկատմամբ)։
«Սլովանը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։