«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Թե բա՝ գնացեք քաղաքապետին ասեք՝ նշան դնի։ Պարեկն է ասել վարորդին՝ տուգանելիս։ Տգետ պարեկներն օգտագործում են Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի թիկունքի ծուղակը, հարգելի՛ վարորդներ, զգույշ կլինեք. տգետների հետ վեճը վնասակար է ձեր առողջությանը։ Պարեկապետե՛ր, կոճկեք ձեր տգետներին, նրանց կարող եք փոխարինել խելացիներով, քանի կկուն չի կանչել։ Բոլոր լացուկոծերի համար հեռախոս՝ 103»:
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը։