▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցավ Հենրիխ Մխիթարյանին նվիրված նամականիշի մարման արարողությունը

Տեղի ունեցավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված նամականիշի մարման արարողությունը։ Միջոցառումը կայացավ այսօր՝ հունիսի 4-ին, Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում։ Մասնակցեցին ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը եւ ինքը՝ Հենրիխ Մխիթարյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նամականիշի վրա Մխիթարյանը պատկերված է ՀՀ ազգայինի հավաքականի մարզաշապիկով։ Այն թողարկվել է Կանադայում 40 հազար օրինակով։ Արժե 450 դրամ։ Կարելի է ձեռք բերել Հանրապետության հրապարակում գտնվող ֆիլատելիստական խանութից, «ՀայՓոստի» փոստային բաժանմունքներից, միջազգային բաժանորդները՝ www.stamps.am կայքից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին