▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. «ՀԺ»

«Հայ-ադրբեջանական շփման գծից շարունակում են նորանոր լուրեր ստացվել հայ զինծառայողների զոհվելու մասին: Կիրակի օրը հերթական զոհն ենք ունեցել, օրը ցերեկով մարտական դիրքում հակառակորդի կողմից խոցվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը: Ընդ որում՝ որքան կարելի է հասկանալ լրատվությունից, ադրբեջանական դիվերսիայի որևէ փորձ չի եղել, և տեղի է ունեցել հեռահար դիուուկահար կրակոց: Զինվորի մահվան հանգամանքները, ինքնին, գալիս են վկայելու, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. գործ ունենք նաև մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակի կամ մարտական կարգապահության պակասի հետ: Ի սկզբանե հասկանալի է, որ եթե առաջին գիծ է, ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանցի դիպուկահարներ կան և հարմար թիրախ գտնելուն պես նրանք կրակելու են: Եվ ուրեմն հրամանատարության առաջին խնդիրն է՝ մարտական դիրքը կառուցել, կահավորել այնպես, որ հերթապահություն իրականացնող զինվորը որևէ կերպ տեսանելի չլինի հակառակորդի համար, որովհետև սա հեռահար խոցումից խուսափելու միակ եղանակն է: Մարտական դիրքերը հիմնականում կառուցված և կահավորված են հենց այս սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում, անձրևի, հալոցքի, քամու հետ հողաթմբերը մաշվում են, պաշտպանիչ վահանակները տեղից ընկնում են, խրամատի մեջ հող է լցվում, ու ստորին մակարդակը բարձրանում է, դիտակետերի քողարկումները մաշվում են, ու եթե հրամանատարական կազմը ամենօրյա ուշադրություն չի դարձնում, ժամանակին չի արձանագրում և լուծում այս խնդիրները, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր: Ցանկացած զինվորական կասի, հնարավոր չէ, որ մարտական դիրքում ամեն ինչ արված լինի պատշաճ մակարդակով, և հակառակորդի դիպուկահարը կարողանա խոցել այնտեղ ծառայություն իրականացնող զինվորին: Եթե ինժեներատեխնիկական իմաստով ամեն ինչ կարգին է, նշանակում է կարգապահության խնդիր կա և կարգապահական խախտման պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, կարգապահության պակասի պատճառով է զինվորը տեսանելի դարձել հակառակորդին։

Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ` առանց բացառության, վկայում է մի որևէ պրոբլեմի մասին, և եթե մենք պատշաճ մակարդակով այդ պրոբլեմին չարձագանքենք, հետևանքները կլինեն աղետալի»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին