ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ ստույգ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ «վագներականներ» են ժամանել Հայաստան ու Ադրբեջան. «Նույնիսկ գիտենք՝ որտեղ են տեղակայվել, գիտենք՝ 3 օր առաջ դրանց ղեկավարը ո՞ր հայտնի դեմքերի հետ է հանդիպել և այլն»,- նշել է Սեֆիլյանը՝ չտալով անուններ:
Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ թեթև ձեռքով կամ հորդորով են «ծռերը» շրջանառում այն տեղեկությունը, թե «Վագները» գտնվում է Հայաստանում: Չափազանց վտանգավոր թեզ է, որը Հայաստանի իշխանության արձագանքի անհրաժեշտությունն ունի»: |