«Այստեղ եմ՝ պարոն Աշոտյանին զորակցելու համար, ավելի շուտ, որպեսզի մեզ մոտ իրավունքի իշխանությունը վերականգնվի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես մեկ-երկու թեթև քննադատություն արեցի, իմ մուտքը դեպի Արցախ ու Սարդարապատ արգելեց, ֆեյսբուքյան էջը ջարդել տվեց, իսկ պարոն Աշոտյանը մի քիչ գունավոր լեզվապաշար ունի, որի դիմաց ստացավ սա»,- նշել է Հովհաննիսյանը: