▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թենիսիստ Կարեն Խաչանովն անդրադարձել է Արցախում ընթացող լայնածավալ ռազմական գործողություններին

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողություններին:

Instagram-ի իր միկրոբլոգում Կարեն Խաչանովը կիսվել է լրատվականների այն գրառմամբ, որտեղ խոսվում է Արցախում տիրող իրավիճակից:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին