▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեհրանը թույլ չի տա արգելափակել Իրանը Հայաստանին կապող պատմական երթուղին». ԱԳ նախարար

Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ։ Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է «Ազատություն»-ը։
Նույն հարցազրույցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով»,- նշել է Աբդոլլահիանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին