▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն

Լրագրող Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Օրենք պետք է ընդունեն, որ նախարարները, փոխնախարարները, զանազան տեսչությունների, ծառայությունների, վարչությունների պետերը պաշտոնի նշանակվելուց առաջ երեք ամսով զինվորական ծառայություն անցնեն, մեկ ամիս վերապատրաստվելուց հետո մարտական հեթապահություն պիտի իրականացնեն: Իմքայլականները օրինակ պետք է ծառայեն մնացած բոլորիս: Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն: Ու նրանց պետք է տանեն հենց չկահավորված դիրքերում հերթապահություն անցկացնեն, որպեսզի իրենց կապերը օգտագործելով արագ կահավորեն դրանք, գիշերային տեանելիության սարքերով ապահովեն, բունկերներ կառուցել տան: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, ուղարկեիք մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին