Yerkir.am-ի տեսանյութը ներկայացնում է, թե ինչպես են Մաքսային միության դեմ պայքարող ակտիվիստները ծեծում իրենց շարքերը մտած միասեռականներին, ովքեր որոշել էին Պուտինի դեմ բողոքին միանալ` իրենց իրավունքների պաշտպանության պահանջով:
Մինչ այդ համացանցում ակտիվ քննարկվում էր ցույցի ընթացքում համասեռամոլների դրոշի առկայությունը:
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Թադևոսյանն անդրադառնալով թեմային, հետևյալ գրառումն է արել.
«Այ «եվրոպամետներ» ջան, համասեռամոլներին ինչո՞ւ եք ծեծում: Նրանք էլ իրենց դժգոհությունն են հայտնում և միացել են ձեզ: Առավոտից գոռում եք ձեր իրավունքների մասին, բայց բռնանում մյուսների իրավունքներին: Դուք ձեր «օֆիսից» եք ուղղորդված գնում, նրանք էլ իրենց: Մի ծեծեք ձեր համախոհներին, դուք ուրիշ արժեքների կրող եք»: