Նախօրեին ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի դաշտերում միջադեպ է գրանցվել: Թշնամու կրակոցից վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը: Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:
Վալեր Ճաղարյանը վիրավորվել է ուսից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ հիվանդանոցում է:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ տուժածը անասուններին արոտավայր էր տարել: Եվ մինչ հավաքած փայտը բարձում էր ավանակին, այդ պահին շունը հաչել է: Վալեր Ճաղարյանը մի քանի քայլ առաջ է գնացել, այդ պահին կրակել են: