«Գաղտնիք չկա, ամեն ինչ թափանցիկ է, կոնկրետ էդ մասով բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում, երբ կլինի, հանրությանը տեղյակ կպահվի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «անկլավների» մասին հարցին՝ ասաց Տավուշի մարզպետը: «Հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում, գյուղերի անուններ չեմ կարող տալ»,- նշեց Հայկ Ղալումյանը: Թարմացված․ «Կրակոցների ինտենսիվությունը նվազել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ խոսելով անվտանգային իրավիճակի մասին: «2022-ի ագրեսիայի հետևանքով այն բնակավայրերը, որոնք կրել են վնաս, գրեթե ամբողջությամբ վերականգնվել են»,- նշել է նա՝ հավելելով, որ փոխհատուցվել է նաև անասուններ կորցրած բնակիչների վնասը: Թարմացված․ «Վստահ եմ՝ պետք է հետ գնան այնտեղ, որտեղից առաջ են եկել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Տեղ գյուղի հատվածում կատարած առաջխաղացմանը, ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Ինչ-որ տեղերում գիտեմ, որ գնացել են, բայց թե կոնկրետ ո՞ր տեղից քանի՞ մետր, չեմ կարող ասել»,- նշել է նա: |
Թարմացված․ «Հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգտակար լինել երկրին, պետք է անել՝ անկախ ամեն ինչից: Եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի մարզի բնակչությունը գտնում է, որ չեմ կարող իրենց օգնել, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնին»,- արձագանքելով լրագրողների հարցին՝ թշնամին անարգել մտնում է մարզ, մարդ է առևանգում, քաղաքական պատասխանատվության մասին երբևէ մտածե՞լ եք, օրինակ՝ հրաժարական ներկայացնեք, ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: |
Տավուշի մարզպետը՝ «անկլավների» մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet