▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիքով մեծ եմ, բայց մնում եմ երեխա. ուզում եմ մեկն ինձ տիրություն անի. Ձախ Հարութ. armlur.am

Դիտեք նաև՝

armlur.am-ը գրում է. Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ հայտնի երգիչ, երաժիշտ Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը: Ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի բացառիկ հարցազրույցը սիրված երգչի հետ:

-Պարո՛ն Փամբուկչյան, երեկ հեռախոսով զրուցում էի Ձեր ընկերներից մեկի հետ եւ լսեցի «Անցիր, այ գետակ» երգի Ձեր կենդանի կատարումը: Որքանով հասկացա` հին ընկերներով հավաքվել, իրարից կարոտն էիք առնում: Ձեր ընկեր Ռուբեն Հախվերդյանն ասում է, թե լավագույն տղերքը հեռանում են…Այստեղ Ձեր ընկերներից դեռ մնացե՞լ են…

-Այստեղ իմ ընկերները շատ չեն, երկու-երեք հոգի են, իրենց, իրենց զավակների հետ եմ շփվում, մեկ էլ մի քանի կոլեգաների: Մնացած ընկերներս Լոս Անջելեսում են, նույնիսկ իմ թաղի` Նոր Արեշի պատանեկության ընկերներս այնտեղ են: Ռուբենի այդ երգի խոսքերը մեծ մասամբ ճիշտ են: Թեպետ, օրինակ, Լոս Անջելեսում հայերը շատ են, ու այնպիսի տպավորություն է, թե չես լքել Երեւանը: Այնուամենայնիվ, հարազատ քաղաքն ուրիշ է:

-Տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել Ձեզ հարազատ Երեւանում եւ ի՞նչն է մնացել. այն հին մթնոլորտը, շունչը զգո՞ւմ եք:

-Կասեմ, որ իմ իմացած Երեւանը փոխվել է. ճարտարապետական առումով անհեթեթ բաներ եմ տեսնում, լավի կողքին սխալ բաներ եմ նկատում: Դասական շինությունների կողքին տեսնում եմ ճարտարապետական ոչ մի արժեք չներկայացնող կառույցներ. դա ինձ շատ է տխրեցնում: Ասենք` Օպերայի շենքի կողքին տեսնում եմ ցածրարժեք քյաբաբանոցներ. դա ինձ նեղացնում է: Այդ նույն Օպերայի շենքի բակում նախկինում շատ նստարաններ կային, որոնց վրա ես նստում էի սիրածս աղջկա հետ, իսկ հիմա տեսնում եմ բաներ, որոնք կապ չունեն մեր մթնոլորտի հետ: Ամեն դեպքում, ինչ էլ լինի, սա իմ քաղաքն է` իր լավ ու վատ կողմերով: Հո չե՞նք կարող չամիչներն ուտել, իսկ բուլկին դեն նետել…Դժվար օրերը, կարծում եմ, պետք է անցնեն: Ես լավատես եմ, հավատում եմ մեր ժողովրդին:

-Բայց այդ ժողովուրդն այսօր հուսահատ է, սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ թաղված…

-Դա ինձ էլ է նեղացնում, հուզում, հնարավոր չէ անտարբեր անցնել նման երեւույթի կողքով, բայց ես աշխատում եմ խառնվել այնպիսի գործերի մեջ, որոնցից ես գլուխ եմ հանում, իսկ քաղաքականություն ես չեմ սիրում…

-Թեեւ ինքներդ ժամանակին արտագաղթել եք, բայց այսօր ստեղծված իրավիճակում ելքը չարտագաղթելն ու պայքարելն է. համաձա՞յն եք:

-Իհարկե, իհարկե…Ես միշտ էլ դեմ եմ եղել դրան, պարզապես ես դեռ պատանեկությունից ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ երազանքներս ու անելիքներս այստեղ իրականացնելն անկարելի էր… Ամեն դեպքում, ես այստեղ տեսնում եմ մի նոր երիտասարդ սերունդ, առաջադեմ ջահելներ, տաղանդավոր երեխեք եւ հույսս չեմ կորցնում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին