▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկ այց. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարական պատվիրակությամբ օրեր առաջ երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Վարչապետը փետրվարի 6-ին մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաեւ՝ առանձնազրույց ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Armlur.am-ը տեղեկացնում է, որ այդ այցը պետբյուջեի վրա բավական թանկ է արժեցել:

ՀՀ Կառավարության աշխատակազմի եւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ  պայմանագիր կնքվել է փետրվարի 3-ին: Ըստ այդ պայմանագրի՝ փետրվարի 5-ին Երեւան-Մոսկվա եւ փետրվարի 7-ին Մոսկվա-Երեւան ուղղություններով A319 մոդելի ինքնաթիռով 4 ժամ 50 րոպե թռիչք կատարելը պետբյուջեի վրա արժեցել է 25 մլն 800 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Մոսկվա այցի ժամանակ վարչապետը «պատահաբար» հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին