Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով`Արման Գրիգորյան: