▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը բացահայտել է կարճ ժամանակում նիհարելու իր գաղտնիքը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

BlogNews.am-ը գրում է.Երգչուհի Սյուզի Մելիքյանը պարբերաբար դիմում է դիետայի օգնությանը, որպեսզի ազատվի երբեմն ավելացող ավելորդ կիլոգրամներից։Զրույցում երգչուհին խոստովանեց, որ եղել է մի փուլ, երբ գիրացել է և շատ խիստ դիետա է պահել, նաև մարզվել է և լողավազան գնացել։ Սյուզիի դիետայի խստությունը կախված է ավելորդ կիլոգրամների քանակից:

Երգչուհու խոսքով՝ ինքը գիտի՝ ինչն ավելի շատ կալորիականություն ունի, ինչը՝ ոչ, և ըստ դրա՝ օրվա ընթացքում քիչ կալորիականությամբ սնունդ է օգտագործում։ «Ես առհասարակ ուտում եմ քիչ-քիչ՝ 2-3 ժամը մեկ, հացեղեն ընդհանրապես չեմ ուտում, երբեմն լավաշ եմ ուտում»,- ասաց Սյուզին ու հավելեց, որ քաղցրը լրիվ բացառել չի կարողանում, քանի որ շատ քաղցրակեր է, սակայն դիետա պահելիս բավականին քչացնում է քաղցրի օգտագործումը։

«Հիմնականում ձավարեղեն եմ ուտում՝ հնդկաձավար, բրինձ, նաև թեթև աղցաններ, բանջարեղեն, չեմ ուտում ֆրի, տապականեր, սենդվիչներ, մսեղեն, կաթնամթերք։ Երեկոյան ժամերին քաղցը տեղի է տալիս, բայց միայն մածուն եմ ուտում կամ մածուն և վարունգ, միրգ ավելի քիչ եմ ուտում, քանի որ այդքան էլ չեմ սիրում»,- նշեց երգչուհին։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին