1in.am-ը գրում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 38-ամյա Նաիրան երկու անձանց օգտագործելով՝ ստացել է գույքային օգուտ և նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Նաիրան համաձայնության է եկել համաքաղաքացուհիներ Նարինեի ու Արգենի հետ և 2011 թվականից մինչև 2014 թվականի մայիս ամիսը պարբերաբար, յուրաքանչյուր անգամը 5 հազար դրամի դիմաց իր բնակարանում կազմակերպել է հիշյալ մարմնավաճառուհիների ինտիմ հանդիպումները տարբեր տղամարդկանց հետ:
Ընդ որում՝ Նաիրայի խնամքին է ու ըստ երևույթին՝ նույն այս հանդիպումների վայր բնակարանում է ապրում նաև նրա անչափահաս որդին՝ ծնված 2003 թվականին:
Իր բնակարանը մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հանդիպման վայր դարձնելով, դրա դիմաց գույքային օգուտ ստանալով, ըստ դատական ակտի, Նաիրա Ս.-ն նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն և մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է արագացված կարգով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում