Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու: Այդ մասին հայտնում է սպորտային լրագրող, մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը։
«Զրուցում էի Հայաստանի հավաքականի պաշտպանի հետ: Ստյոպան ցանկություն է հայտնել մասնակցելու «Զիրայի» հետ պատասխան խաղին, սակայն «Օսիեկը» որոշել է ռիսկերից խուսափելու համար Մկրտչյանին չընդգրկել պատասխան խաղի հայտացուցակում»,-գրել է Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, նման նախադեպ տեղի ունեցած 2019 թվականին։ Հայաստանի հավաքականի այն ժամանակվա ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց թողեց Բաքվի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։