▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտաբի փոխարեն մեզ մոտ են գալիս ու հարցնում. փողը ձեզ մո՞տ են տալիս.վայ մեզ, վայ մեր պետությանը

«Այսօրվա մեր ընտրողն ուղղակի տեղյակ էլ չէ Սահմանադրության բովանդակությունից»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման  ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխություններից՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ անընդունելի է ամենը, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին: Չկա որևէ ապահովվածություն՝ դրանք իրականացնելու համար: ՉԻ կարող հռչակվել սոցիալական պետություն, որտեղ իրավունքը մնում է օդում կախված: Անհասկանալի է նաև «առնվազն 101» պատգամավոր հասկացությունը: Խոսքս հիշեք, ռեյտինգային քվեարկություն է լինելու շրջաններում: Օլիգարխները կրկին կանցնեն խորհրդարան: Կարծում եք՝ գնալու են կոալիցիա ձևավորե՞ն: Ոչ մի դեպքում: 40 տոկոս եթե հավաքեն, անպայման պատճառ կգտնեն, կասեն, որ կոալիցիան չի ստացվում, գնում ենք 2-րդ փուլ ու 30 մանդատ գրպանից կհանեն, որպեսզի ապահովեն 54 տոկոսը: Աշխարհում չկա նման արհեստական կայունություն ձևավորելու փորձ: Քվեն եթե չեք ստացել, բարի եղեք՝ կրկին ընտրություններ կազմակերպել: Էն մարդը ճիշտ բան է ասել՝ Սահմանադրությունը փոխելու տեղը ձեզ փոխեք: Իդեալականացրե՛ք ներկայիս Սահմանադրությունը, ոչ թե նորը բերեք»:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ եթե «ոչ»-ը շատ լինի, ապա իշխանությունը դեղին քարտ կստանա.

«Նշանակում է՝ ժողովուրդը դժգոհ է նրանց վարած քաղաքականությունից: Երեկ գյուղ եմ գնացել: Ջարդած տան վրա գրել են՝ «Ասա՛ այո: Ճանապարհները քարուքանդ, մարդիկ աշխատանք չունեն, ասում են՝ «Ասա՛ այո», ինչի՞ն ասեն այո: Կարծում եմ՝ նորից լցոնումներով են անելու: Մեր գրասենյակի կողքին շտաբ կա, սխալմամբ մեզ մոտ են գալիս ու հարցնում. փողը ձեզ մո՞տ են տալիս: Եթե այսպես պետք է շարունակվի, վայ մեզ, վայ մեր պետությանը»,-նկատեց ՀԴԿ նախագահը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց Արամ Սարգսյանի հետ.հանրային քննարկումները քիչ են.

 «Դրանում բոլորն են մեղավոր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ նկատեց.

«Իշխանությունների փոփոխման առաջին մեխանիզմը նոր Սահմանադրությունն է, իսկ երկրորդ մեխանիզմը Մարտի 1-ն է: Հիմա մենք նոր Մարտի 1 ենք ուզում, թե սահմանադրական կարգով իշխանափոխություն: Առաջին անգամ ընդերքն ու ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են ճանաչվում, ամրագրվում է սոցիալ-դեմոկրատական արժեքների հիմքը, կիրառելի մեխանիզմ են դարձնում սոցիալական իրավունքները՝ դատական պաշտպանության վերջնական մեխանիզմով: Գործող Սահմանադրության մեջ գրված է բնակարան ունենալու իրավունքը, որն այդպես էլ իրացված չէ: Ցանկացած քաղաքացի չի կրող վկայակոչել մեկ դեպք, որ դատական կարգով կարողացել է բնակարան ստանալ՝ այս նորմի հիման վրա: Առաջարկվող փոփոխությունը օրենքի իրացումը կապում է մարդու կարիքի հետ և դա ճիշտ է: Պետք է բնակարան ստանա այն քաղաքացին, ով ունի դրա կարիքը: Ինչ վերաբերում է «առնվազն 101» պատգամավորին, ապա ողջամտությունն ասել է, որ ներկայիս թվից շատ չենք կարող ունենալ»: 

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին