Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Միջոցառման հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջնորդների, հանդիպել և զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: