▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթ» տեղափոխվելու մասին լուրերը

«Կրասնոդար»-ի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին։ Ըստ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ ավելի լավ է տեղափոխվել եվրոպական ինչ-որ ակումբ, քան համալրել Սերգեյ Սեմակի գլխավորած թիմի կազմը։ 

«Ամեն մեկն էլ ունի իր դիրքորոշումը։ Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ»։ Օրինակ, ես նույնպես չեմ ցանկանում։ Ինձ «Կրասնոդար»-ում ամեն ինչ դուր է գալիս։ Եթե խոսենք Եվրոպայի մասին, ապա դա այլ խոսակցություն է։ Ռուսաստանում ինձ համար առաջնայինն ու կարևորը «Կրասնոդար»-ն է։ Ես չեմ ցանկանում տեղափոխվել «Զենիթ», Նիկիտա Կրիվցովը ճիշտ ասաց՝ ինչո՞ւ գնալ «Զենիթ», եթե հնարավոր է տեղափոխվել եվրոպական ինչ-որ ակումբ»,- նշել է Սպերցյանը։

Ավելի վաղ Սպերցյանը նշել էր, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Կրասնոդար»-ում և օգնել թիմին դառնալ ՌՊԼ-ի հաղթող։

Սկզբնաղբյուրը՝  armsport.am:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին