▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպեցի համազգեստով դիմակավորված անձինք առևանգել են 3-րդ մասցի Լյովիկի «թիմակիցներին». shamshyan.com

 shamshyan.com-ը գրում է. Օրերս Էլեկտրոնային լրատվամիջոցներում և տպագիր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին և ծեծողները եղել են հանցագործ աշխարհում հայտնի 3-րդ մասցի Լյովիկի թիմակիցները:

Ըստ տեղեկությունների, ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես Լյովիկի թիմակիցների և Խուճուճի՝ Էդվարդ Մադաթյանի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ միմյանց նկատմամբ հնչել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:

Օրեր առաջ դիմակավորված անձիք 3-րդ մասում առևանգել են Լյովիկի թիմակիցներից 3-րդ մասցի Էդոյին ու Նորագյուղցի Հայրոյին և տարել անհայտ ուղղությամբ:

Սակայն 3-րդ մասում չեն դադարում խոսակցությունները, որ դիմակավորված մարդիկ եղել են ոստիկանության սպեցի աշխատակիցներ, ովքեր Էդոյին ու Հայրոյին տարել են ոչ թե ոստիկանություն, եթե իրոք նրանք ոստիկանության սպեցի աշխատակիցներն են, այլ տարել ու հանձնել են պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Վստերչի Ապերի թիմակիցներին, ովքեր էլ հաշվեհարդար են տեսել ու դաժան ծեծի ենթարկել առևանգվածներին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին