▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Սպանության կասկածանքով որոնվում է ոստիկանության նախկին պաշտոնյայի անչափահաս որդին

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում` Լեփսիուսի փողոցում:
Քանաքեռ-Զեյթունի 136 դպրոցի և բնակելի շենքի բակում վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ մեկ զոհ ու վիրավորներ կան:
«Արմլուր»-ի տեղեկությունների համաձայն՝ մահվան դեպքով որոնվում է ոստիկանության նախկին պաշտոնյայի որդին, որը, ըստ նախնական վարկածի, անչափահաս է։

***

Այսօր՝ մարտի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից: Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին