▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով կստանամ հայկական անձնագիրը». Էդուարդ Բագրինցևը կխաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականում

Սլովակիայի «Դուբնիցա» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հայտարարել է, որ շուտով հայկական անձնագիր է ստանալու և պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

«Նոյեմբերին դիմեցի անձնագիր ստանալու համար։ Այսօր ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիրը և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այս պահին» - Metaratings-ը մեջբերում է Բագրինցևի խոսքերը:

Էդուարդ Բագրինցևը ԲԿՄԱ-ի շրջանավարտ է, խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում։ Ֆուտբոլիստը «Դուբնիցա» է տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը սլովակական ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին