▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրճը պայթուցիկ էր.«Ժողովուրդ»

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արկադի Գալստյանը մեղադրվում է անզգուշությամբ ռազմական գույք ոչնչացնելու մեջ: Հանդիսանալով  սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, նա 2013թ. հունիսի 29-ին՝ ժամը 20-ի սահմաններում հրանոթի խորշում խախտելով անվտանգության կանոնները, սուրճ եփելու նպատակով չոր սպիրտով եւ փայտի կտորներով կրակ է վառել, ապա դրսեւորելով հանցավոր անփութություն` քիչ անց դուրս է եկել զինամթերքի խորշից եւ գնացել կացարան՝ մոռանալով մարել կրակը: Իսկ  կրակը տարածվել ու այրել է խորշում տեղադրված արկերի արկղերը: Դրա հետեւանքով պայթել եւ ոչնչացել  են արկղերի մեջ  պահվող, ընդհանուր 3 միլիոն 660 հազար դրամ արժողությամբ արկերը:

Ա. Գալստյանի նկատմամբ քրեական  գործ է  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  370 հոդվածով («Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), նրա  նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Մեր ունեցած տեղեկություններով` Ա. Գալստյանը սուրճ պատրաստելու ընթացքում ցանկացել է սիրած աղջկա հետ հեռախոսազրույց ունենալ, սակայն հեռախոսի  մարտկոցը  լիցքաթափված է եղել: Մինչ նա հեռախոսը  կացարանում լիցքավորման է դրել, կրակը տարածվել է եւ արկերի պայթյուն առաջացրել: Հետագայում Ա. Գալստյանը հրաժարվել է ընդունել իր մեղքն՝ ասելով, որ կրակը կարող էր առաջանալ տարածքում հայտնված անծանոթ մեկի անզգուշության հետեւանքով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի  նստավայրում, հերթական նիստը  նշանակված է  սեպտեմբերի 25-ին:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին