▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիի հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ

Ակնհայտ է այն կապն, որ առկա է հայ-ադրբեջանական վերջին օրերի միջադեպերի ու օգոստոսի 8-ին ու 9-ին Վալադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի Սոչիում նախատեսված հանդիպումների միջև:
Այս հանդիպումների ձևաչափը նույնիսկ հայտնի չէ. առայժմ գիտենք, որ Ռուսաստանի նախագահն իր գործընկերների հետ առանձին հանդիպումներ է ունենալու, եռակողմ հանդիպման ձևաչափը հավանաբար կորոշվի հենց այդ հանդիպումների ժամանակ:
Պարզ է նաև, որ այս հանդիպումները դուրս են Մինսկի խմբի ձևաչափից ու ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ի ցույց դնել սեփական տարածաշրջանային ազդեցությունը՝ բոլորին ցույց տալով, որ հետխորհրդային տարածքում հենց ինքն է խաղի կանոն թելադրողը:
Կրեմլի համար սա հատկապես կարևոր է՝ ուկրաինական իրադարձություններից հետո ձևավորված, մեղմ ասած, բացասական իմիջի համատեքստում:
Պուտինը շանս է ստացել՝ աշխարհին ապացուցել, որ ինքը նաև խաղաղարարի իմիջ ունի ու կարողանում է համոզել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Անգամ չի բացառվում, որ վերջին օրերի լարվածության սցենարը մշակվել էր հնեց Մոսկվայում՝ հաջողված միջնորդի ֆունկցիան խաղարկելու համար:
Ոմանք ենթադրում են, որ Պուտինը փորձելու է Սարգսյանից ու Ալիևից համաձայնություն կորզել՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու համար:
Այս տարբերակը քիչ հավանական եմ համարում, որովհետև դա ուղղղակի մարտահրավեր կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին ու բացի այդ՝ նման առաջարկը պաշտպանության չի արժնանա ոչ Երևանում եւ ոչ էլ՝ Բաքվում:
Սոչիի հանդիպումը բովանդակային առումով ոչինչ չի տալու կարգավորման գործընթացին. առավելագույնը կողմերը պարտավորվելու են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն նույնիսկ կայուն հրադադարի հաստատումը հազիվ թե երաշխավորվի բացառապես Պուտինի միջնորդությամբ կամ սպասվելիք հանդիպումով:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին