Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի (16-րդ թաղամաս) թիվ 48 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների թերությունների և բացթողումների մասին։ «Մանկապարտեզի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն թերություններն ակնհայտ են։ Բակը կանաչապատված չէ, ոռոգման համակարգ չկա, կարծես անապատ լինի»,- ասում է Դանիելյանը՝ նշելով, որ այս մանկապարտեզի բակի բարեկարգման համար երևանցիների գրպանից վճարվել է 113 մլն դրամ։ |
«Երևանի թիվ 48 մանկապարտեզի բակը կարծես անապատ լինի»․ Արմենակ Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet