▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ-Արմենիա» - «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ

Երեկ «Արարատ-Արմենիա» - «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի:

«Հաջողություն ենք մաղթում Նոային Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,– հայտնել են ակումբից:

Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո (1։0) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է խաղը։

«Շատ ուրախ եմ իմ թիմի համար: Տղաները ցույց տվեցին, որ մենք ունենք ոչ միայն որակ, այլև՝ սիրտ: Շատ հպարտ եմ բոլոր տղաներով: Կոնֆերենցիաների լիգայի ծանր խաղից վերադառնալով՝ բնական է, որ հեշտ խաղ չէր լինելու։ Այնպես որ, որակ ցույց տալուց առավել, մենք իսկապես ցանկանում էինք երեք միավոր վաստակել, որը շատ կարևոր էր մեզ համար։

Այն ինչ եղավ խաղադաշտում այս հանդիպման ժամանակ նորմալ չէ։ Եթե խոսքն անարգանքի կամ հայկական ավանդույթներն անարգելու մասին է, ապա ո՞վ կարող է պատասխան տալ այն ամենի համար, ինչ կատարվեց ինձ հետ հանդերձարանի ճանապարհին, երբ մրցակից թիմի երկրորդ մարզիչը հարվածեց ինձ։

Ես չեմ ցանկանում ասել, որ այդ պահվածքը խոսում է հայ ժողովրդի մասին, քանի որ ես չեմ շփոթում հայերին, որոնք շատ հարգալից են։ Ես եղել եմ ամբողջ աշխարհում և նման դեպք ինձ հետ դեռ չէր պատահել։ Կարծում եմ, եթե խոսում ենք հարգանքի մասին, պետք է առաջին հերթին սա մատնանշենք և հարգենք միմյանց»,- նշել է Ռուի Մոտան:

Նշենք, որ «Նոան» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 1-ին Ուրարտուի հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին