ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հաստատել է, որ օրեր առաջ վթարի ենթարկված և մահացած Էլեն Իսրայելյանի հետ ավտոմեքենայում եղած երիտասարդը իր բարեկամն է՝ կնոջ եղբոր տղան, ով հիմա հիվանդանոցում է։ Պատգամավորի խոսքով՝ «մեքենան տղայինն է եղել, վստահել է աղջկան, աղջիկն էլ սխալ երթևեկություն է արել»։ «Էստեղ մի ուրիշ բան է կատարվել, որն ինձ շատ է վրդովեցրել։ Տղայի՝ Արսենի անունով մի քանի բանկային քարտեր են եղել, որոնք մեքենայից անհետացել են, որոշ ժամանակ հետո էլ այդ քարտերից բավականին մեծ գումարներ են տարել»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ քննիչներն ասել են՝ հնարավոր չի այդպիսի բան լինի։ |
Երգչուհի Մաշ Իսրայելյանի՝ վթարից մահացած քրոջ հետ մեքենայում եղել է ՔՊ-ական պատգամավորի բարեկամը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet