▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհավորում» եմ բոլոր նրանց, ում երազանքը պուտինյան Ռուսաստանը և/կամ պրոպուտինյան Հայաստանն է

Ռուսաստանյան գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը հերթական անգամ վկայում է, որ պուտինյան (ինչպես և նրա կամակատար հայաստանյան) ռեժիմի օրոք չկա ոչ միայն սեփականության, այլև ազատության և նույնիսկ կյանքի ապահովվածություն: Ինչ-ինչ անձնական և կամ քաղաքական դրդապատճառներով երեկվա իրենց մոտ մարդուն վաղը կարող են բանտ տանել, զրկել ունեցվածքից և կամ նույնիսկ զրկել կյանքից: Եվ երբ որևէ անձի՝ իշխանության կողմից մերժվելը «ամրագրվում» է պաշտոնական տեղեկատվությումբ կասկածելի և կամ կեղծ հիմքերով, ապա միակ եզրակացությունն այն է, որ տեղի ունեցածն ապօրինությունն է: «Շնորհավորում» եմ բոլոր նրանց, ում երազանքը պուտինյան Ռուսաստանն է և/կամ պրոպուտինյան Հայաստանը:

Վախթանգ Սիրադեղյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին