▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն բոլոր նրանց...

Այսօր շնորհակալության միջազգային օրն է, և այս օրվա հետ կապված եկեք շնորհակալություն հայտնենք Ցուկերբերգին, ով ստեղծեց ՖԲ-ն ու մեզ միավորեց «մեկ հարկի տակ»:

Եկեք շնորհակալություն հայտնենք Րաֆֆիին, որի շնորհիվ կարողացանք հասկանալ, որ ամեն մի նորելուկ «պայքարիչի» չարժե հավատալ:

Շնորհակալություն հայտնենք Անդրիաս Ղուկասյանին, որ ապացուցեց, որ մարդ կարա թաքուն հաց ուտի ու բացահայտ երդում ուտի. «Բադ ըլնեմ, թե հաց եմ կերել»:

Շնորհակալություն հայտնենք ԲՀԿ-ին, որ մեզ ապացուցեց, որ Անի Զախարյանի դեմ էլ կարելի է պայքարել:

Շնորհակալություն հայտնենք Լևոն Զուրաբյանին, որ ինքը կա ու մենք ախմախություններից հետ չենք մնում:

Շնորհակալություն հայտնենք ՀՀԿ-ին, որ իրա պատգամավորների շնորհիվ ապացուցում է, որ մարդը կարա լինի դախ և ավելի դախ:

Շնորհակալություն հայտնենք «Ազատ դեմոկրատներին», որ... բայց ինչի համար է...:

Շնորհակալություն հայտնենք ՕԵԿ-ին, որ մեզ ապացուցեց, որ մարդ էակը կարա երկերեսանի էլ լինի:

Շնորհակալություն հայտնենք ՀՅԴ-ին, որ ընդդիմություն լինելով, կարումա դեսպան էլ ունենա:

Շնորհակալություն հայտնենք Գալուստին, որ էս տարվա մեջ մեր օրը հարամ չի արել ու հարցազրույց չի տվել:

Շնորհակալություն մշակույթի նախարարին, որ էս տարվա մեջ ոչ մի մշակութային հարստություն վարի չի տվել:

Շնորհակալություն քաղաքապետին, որ էս ձյուններ չի մաքրում ու մեզ հնարավորություն է ստեղծում ստատուս գրելու:

Շնորհակալություն Վարդան Սեդրակյանի կաֆելշիկներին, որ ապացուցեցին, մարդ ինչքան կարա դեբիլ լինի, որ 10 սմ հեռավորության վրա ուղիղ չկրակի:

Շնորհակալություն Անի Զախարյանին, որ կուսազրկվեց ու մեզ պատմեց, մենք էլ հիմա կարում ենք ղժանք իրա վրա:

Եվ վերջապես' «Շնորհակալություն իմ ընկերներ, որ կաք ու իմ հետ եք»:

Անկախ Հայաստան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին