▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնիկը դարձել է պայթյունի պատճառ

Առանց հսկողության մնացած անգլիական գրեյհաունդ շան ձագը՝ 6 ամսական, իր անգլիացի տերերի տանը դարձել է պայթյունի պատճառ:

Դեպքի վայր են հրավիրվել հրշեջները, վնասը կազմել է մոտ 2 հազար ֆունտ-սթեռլինգ: Metro-ն գրում է, որ  Զևս անունով շնիկը չի տուժել: 

Կենդանու տերերի խոսքով՝ տանտերերը գնացել էին գնումների ու նրան մյուս կենդանիների հետ թողել էին տանը, սակայն 10 րոպե անց հարևանները նրանց հայտնել են պայթյունի մասին: 

Պարզվում է՝ շնիկը կրծել է դեզոդորանտի շիշը, որից դուրս եկած գազը տաքանալով էլեկտրական լույսից՝ պայթել է, ինչի հետևանքով այրվել է բազմոցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին