▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է, այլ՝ սովորական քծնանք

Մի անգամ ասել եմ,որ Զարուհի Փոստանջյանի հարցը կազինոների մասին իմ սրտով չէր։
Սակայն երեկ «Ազատություն» ով լսեցի ,որ Շմայսը այս էլ երկրորդ անգամ հրապարակավ հայհոյում է Զարուհուն:
Մեր երկրում շատ աղաղակող անարդարություններ կան՝մարդասպան են բաց թողնում,անմեղ մարդկանց են նստացնում և այլն և այլն...
Չեմ հիշում ,որ նորմալ մարդու արժանապատվությունը ոտնահարող այս դեպքերի մասին Շմայսը երբևէ ծպտուն հանած լիներ:
Հիմա երբ սխալ բան է եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ,Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն,ինչը ոչ թե սկզբունքայնություն է, այլ սովորական քծնանք։
Էլ չեմ ասում,որ Զարուհին կին է,մի քանի երեխաների մայր։
Զարուհու արածն լավ բան չէր,բայց բռիությունդ ի ցույց դնելով վերադասին քծնելը ավելի տգեղ բան է։

Պետրոս Ղազարյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին