Սկսվում են անհնազանդության գործողություններ․ Ցույց՝ Հանրապետության հրապարակում․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է
Դիտեք նաև՝
Թարմացված․ «Կոնկրետ գործողություններ են լինելու վաղվանից սկսած այնքան ժամանակ, մինչև մենք կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ես ձեզ հավաստիացնում եմ` կարգապահ և միասնական ջանքերով օրերի ընթացքում դա տեղի է ունենալու: Դիմում եմ ուսանողությանը` վաղվանից, երբ որ հայտարարվում է դասադուլ, դուք ստիպում եք, հորդորում եք, խնդրում եք նույնը անել դասախոսներին: Այնուհետև փակում եք ձեր բուհերի ու տների մոտակա փողոցները: Դիմում եմ ռեկտորներին` միացեք ուսանողությանը, չփորձեք խոչընդոտել, այլապես ձեր անուններն այս բեմից հնչեցվելու են: Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում բոլորդ մեր մոտակա խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի: Թույլ է տրվում միայն շտապօգնության մեքենա, հրշեջ և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաժողել: Որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: |
Թարմացված․ «Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները: Շրջաններից էլ պիտի շարասյուներով գան Երևան, որովհետև այս կենտրոնում է հարցը լուծվելու: Մենք ստեղծել ենք կոմիտե, առայժմ այն ունի 5 անդամ` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես` Վազգեն Մանուկյան»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Վազգեն Մանուկյանը: |
Դիտեք նաև՝