▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Սկսեցին սեռական օրգանները ցուցադրել հայ երկրպագուներին... Գեղամ Ասատրյան

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի գրառումը․ «Այն, ինչ արեցին վրացի երկրպագուները, պարզապես խայտառակություն էր, ընդ որում, սադրանքը մի քանի հարյուր դեռահասներից սկսվեց, որոնք անխոչընդոտ մտան դաշտ ու սկսեցին սեռական օրգանները ցուցադրել հայ երկրպագուներին ու փորձում էին նաև ֆուտբոլիստներին սադրել»։

Թարմացված․ ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարել է, որ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուական շարժումը ներողություն է խնդրել։

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում..

Ինչպես նշել եմ մի քանի անգամ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան։

Սա երկրպագուների միջադեպի մասով։ Պադոշ, անինքնասերների մասին ավելի ուշ»,- գրել է Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին