▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկանդալային կրկես»․ Իշխանական նախկին պատգամավորն՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, երբ մեր էքզիստենցիալ խնդիրները սրվում են, ՀՀ ԱԺ–ն անցնում է «սկանդալային կրկես» արտահերթ թողարկման ռեժիմի: Նպատակը՝ զբաղեցնել մարդկանց, որևէ կերպ թույլ չտալ իրավիճակի մասին համարժեք՝ լուծումներին միտված քննարկում, հանրային տեղեկատվական տիրույթը լցնել անհեթեթություններով ու այսպես թաքնվել փոխադարձ վիրավորանքների հետևում:
Շատ ցավալի է, ես կասեի ողբերգական, որ մեր պատմության այս ճակատարգական փուլում մենք ունենք նման հակապետական իշխանություն ու նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն: Որքան գնում, համոզվում ես, որ նրանց շոու ծրագրերի սցենարը համատեղ ջանքերով են մշակվում:
Այս մարդիկ չգիտեն ինչ է պետությունը, արժանապատվությունը, տարրական հարգանքը պետական ինստիտուտների ու սեփական քաղաքացիների հանդեպ ու նրանք կոչված են ներկայացնել այս պետությունը...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին