▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս կրակի մի՛ առեք. օջախս կմարե...

Ձմեռային իրիկնամուտն իր հետ բոթ բերեց. նորից առյուծ ընկավ սահմանի ծիրին: Երկնակամարը երազի գույն ունի` մանուշակագույն, կորած երազի... 
Էլի օջախ մարեց... 
Խունկի հոտից արբեցած օդը հետզհետե ցրվեց, խանձարուրի միջից դեռ գարնան արևի բույրը չառած մանկիկը բացեց քնից ընդարմացած աչքերն ու ճմլկոտեց: Կաթնահունց թշիկների վրա վարդագույն շրջանակներ գոյացան, ձգվեց դեպի առաստաղն ու քիթը կնճռոտելով` աղմկոտ ճիչ արձակեց` քաղցած էր... Երիտասարդ այրին մայրական կանչով տեղից վեր թռավ ու վազեց օրորոցի մոտ, վեր առավ երեխային, հետո մոտեցավ բուխարուն ու մեջքը հենելով թախտի անկյունում դրված բարձին` երեխային ամուր սեղմեց կրծքին: Որդեկորույս մայրը, փեշերը հավաքելով, զսպված հուզումով մոտեցավ ու վշտատոչոր կռացավ հարսի վրա, գիրկն առավ գլուխն ու համբուրեց նրա գունատ ճակատը: 
Ու ձայները լռեցին. օջախը ծվարեց... 
Տեսնես գուժկանը արևագալին ու՞մ դուռը պիտի բախի գլխահակ ...

ԵՐԵՔՆՈՒԿ

Աղբյուրը՝  «FAR -Fund For Armenian Relief in BERD/ Հայ օգնության ֆոնդ » ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին